Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում կարող եք ծանոթանալ մեր կայքից գնումներ կատարելու ընթացակարգին

Առաքման մանրամասները

Ինչպե՞ս վճարել

Վճարման տարբերակներն են՝ կանիկ, բանկային քարտերով, վճարում տերմինալով, վճարում բանկային փոխանցումով և idram համակարգով:

Կանիկ: կանխիկ վճարման տարբերակը կիրառելի է ստանդարտ և արագ առաքման տարբերակներում

Վճարում ARCA, VISA, MasterCard  համակարգերով:  վճարման այս համակարգը ընտրելու պարագայում վճարումն իրականացվում է մեր կայքից վերահասցեագրվելով է բանկի կայք:

Վճարում բանկային փոխանցումով: այս տարբերակով վճարել կարելի է ցանկացած բանկից: Պետք է հաշվի առնել, որ Հայկական բանկերը ապրանքի արժեքից մինչև 3% պահում են իրականացնում իսկ արտասահմանյան բանկերի պարագայում պետք է ճշտել բանկում: Տեղական փոխանցումները սովորաբար իրականացվում են երկու աշխատանքային օրվա ընթացքում:

Երբ կստանամ իմ պատվերը

Ստանդարտ առաքում Երևանում մեկ օրվա ընթացքում

Երևանում առաքումն իրականացվում է մեկ աշխատանքային օրվա ընթացում: Առաքումն իրականացվում է երկուշաբթիից շաբաթ 13։00-20։00, կիրակի առաքում չի իրականացվում։ Ստանդարտ առաքման արժեքը Երևանում 400 դրամ է (բացի Նոր խարբերդից):
Եթե պատվերի արժեքը գերազանցում է 7000 դրամը, ապա առաքումն իրականացվում է ԱՆՎՃԱՐ (Երևան քաղաքում):

Ստանդարտ առաքում Գյումրի և Վանաձոր 

առաքումն իրականացվում է յուրաքանչյուր երեքշաբթի, առաքման արժեքն է 500 դրամ։

Ստանդարտ առաքում այլ քաղաքներ

Ստանդարտ առաքումը Երևանի մոտակա քաղաքներ և գյուղեր (Մասիս, Էջմիածին, Աբովյան, Աշտարակ, Եղվարդ) իրականացվում է շաբաթվա ֆիքսված օրերին (Օր․ Էջմիածին — ուրբաթ, Աբովյան՝ չորեքշաբթի․․․։ Ձեր քաղաքի առաքման օրը կարող եք ճշտել զանգահարելով գրասենյակ)
Ստանդարտ առաքման արժեքը նշված քաղաքներ 600 դրամ է:

Ստանդարտ առաքումը Արմավիր և մոտակա գյուղեր, Արտաշատ և մոտակա գյուղեր, Նոր Հաճն, Բյուրեղավան, Մեծամոր քաղաքներ իրականացվում է շաբաթվա ֆիքսված օրերին (Ձեր քաղաքի առաքման օրը կարող եք ճշտել զանգահարելով գրասենյակ):
Ստանդարտ առաքման արժեքը նշված քաղաքներ 1200 դրամ է:

Ինչպես հետևել իմ պատվերի առաքման ընթացքին

Սովորաբար մեր աշխատակիցները պատվեր գրանցելուց տեղեկացնում են պատվերի առաքման կարգի և ժամկետների մասին, սակայն հավելյալ տեղեկատվության համար կարող եք ցանկացած պահի գրել ձեր հարցը մեր ֆեյսբուքյան էջին կամ աշխատանքային ժամերին (9:00-21:00) զանգահարել 095564520 հեռախոսահամարով:

Օնլայն պատվեր գրանցելու համար արդյոք պարտադիր է գրանցվել կայքում

Կայքում օնլայն պատվեր գրանցելու համար նախապես գրանցվելը պարտադիր չէ սակայն գրանցվելու դեպքում կարող եք հաջորդ անգամ ավելի արագ իրականացնել պատվերը և բացի այդ ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեյով կարող եք ստանալ զեղչերի և նոր ապրանքների մասին տեղեկատվություն:

Այլ հարցեր

Ինչպես կարող եմ գնում կատարել կայքից

Ապրանքի գնման համար մեզ մոտ գործում է մի քանի տարբերակ:

Օնլայն պատվեր գրանցելու համար սեղմում եք ապրանքի նկարի ներքևի աջա անկյունում առա այս տարբերանշանին և հետևում հրահանգներին:

Կայքում 

  • ընտրեք նախընտրած ապրանքի չափսը, քանակը և այլ անհրաժեշտ պարամետրերը
  • ընտրելուց հետո սեղմեք ԱՎԵԼԱՑՆԵԼ ԶԱՄԲՅՈՒՂ կոճակը
  • բացված պատուհանում սեղմեք Իմ զամբյուղը կոճակը
  • տեղափոխվելով ԶԱՄԲՅՈՒՂ լրացրեք համապատասխան դաշտերը
  • հիշեք   * աստղանիշով նշված դաշտերը պարտադիր են լրացման համար

Պատվեր զանգի միջոցով: Զանգում եք կայքի առաջին էջում նշված հեռախոսահամարներով, նշում եք ապրանքի կոդը, առաքման հասցեն և ձեր բջջային հեռախոսահամարը:

Պատվեր հաղորդագրության միջոցով: Հաղորդագրություն եք թողնում կայքի առաջին էջի ներքևի աջ հատվածում բացվող հաղորդագրությունների հավելվածով, մեր Ֆեյբուքի կամ ինստագրամի էջում, նշում եք ապրանքի կոդը, առաքման հասցեն և ձեր բջջային հեռախոսահամարը:

Ինչպես է իրականացվում ապրանքի վերադարձը

Առաքված ապրանքը անհրաժեշտ է բացել առաքիչի ներկայությամբ, ստուգել դրա համապատասխանությունը կատարված պատվերին, այնուհետև կատարել վճարում:

Վերադարձի նախապայմանները: Պատշաճ որակի ապրանքը ընդունվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը*:

Վերադարձի ժամկետները: Սպառողն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում*` չհաշված գնման օրը: Վերադարձը կատարում է մեր գրասենյակում, նախորոք օպերատորին տեղեկացնելով։ Հատուկ դեպքերում մոտեցնում է առաքիչը, որի համար հաճախորդից գանձվում է 400 դրամ (Երևանում):

Հայփոստի միջոցով գնված ապրանքների վերադարձը: Հայփոստի միջոցով գնված ապրանքների վերադարձը իրականացվում է սպառողի միջոցներով, իր իսկ նախընտրած տարբերակով:

Գումարի վերադարձ: Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է հաճախորդի կողմից նշված հաշվեհամարին կամ կանխիկ: Գումարը վերադարձվում է կանխիկ միայն Երևանի պատվերների դեպքում:

Գումարը հաշվեհամարին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում:

Վերադարձի ենթակա ապրանքներ:  վերադարձի ենթակա են մեզ մոտ գնված բոլոր ապրանքները,  բացառությամբ կառավարության 30 հունվարի 2002 թվականի թիվ 77 որոշմամբ սահմանած անվանացանկով ապրանքների*, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ:  Եթե ապրանքը որևէ պատճառով դուր չի եկել սպառողին ապա ապրանքը կարող է վերադարձվել առաքիչին և այս դեպքում հաճախորդը վճարում է միայն առաքման գումարը՝ 400 դրամ։

 

Առաքման ինչ տարբերակներ կան

Մենք իրականացնում ենք ստանդարտ առաքում Երևանում և Հայաստանի մի շարք քաղաքներում մեր առաքման ծառայության միջոցով:

Հեռավոր մարզերի այլ բնակավայրեր առաքումն իրականացնում ենք Հայփոստի միջոցով ստորև նշված սակագներով, որոնք սահմանված են Հայփոստի կողմից:

Մինչև 1կգ․ 1200 դրամ
1,1-ից 3կգ 2000 դրամ
3,1-ից 5կգ 2400 դրամ
5,1-ից 10կգ 3600 դրամ
10,1-ից 15կգ 5400 դրամ

Պատվերի փոփոխության կարգը

Փոխարինման ենթակա ապրանքներ: Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ապրանքը նմանօրինակ ապրանքով եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, եզրաչափքերով, գույնով, չափով կամ այլ պատճառներով չի կարող օգտագործվել սպառողի կողմից իր նշանակությամբ:

Փոխարինման ժամկետները: Սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը տասնչորս օրվա ընթացքում` չհաշված գնման օրը:

Փոխարինման նախապայմանները: Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում  է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, ապրանքային պիտակները, ինչպես նաեւ վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը:

Փոխարինման ենթակա ապրանքի բացակայություն: Եթե սպառողի` վաճառողին դիմելու օրը վաճառքում նմանօրինակ ապրանքը բացակայում է, ապա սպառողն իրավունք ունի պահանջել հետ վերադարձնելու նշված ապրանքի համար վճարված գումարը կամ փոխարինել այն նմանօրինակ ապրանքով` վաճառքում համապատասխան ապրանքի առաջին իսկ ստացման դեպքում:

Վաճառողը պարտավոր է ոչ պարենային ապրանքի փոխարինումը պահանջող սպառողին հայտնել վաճառքում այդ ապրանքի ստացման մասին:

Կապ մեզ հետ

Հարցերի դեպքում կարող եք հաղորդագրություն ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին,

Կամ զանգահարել  095564520, 098564520